Ժոզե Մոուրինյու. Կփորձարկենք Լուկակու-Ռեշֆորդ հարձակողական զույգը
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հետ հանդիպման արդյունքը:
Մանչեսթերցիները հաղթել էին 5:2 հաշվով, իսկ գոլերից մեկի հեղինակ էր դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Այսօր Ռեշֆորդը խաղում էր մի թիմում, իսկ Լուկակուն` մյուսում: Նախամրցաշրջանի ժամանակ կփորձենք նրանց օգտագործել միասին: Կարծում եմ, որ դա կարող է ստացվել:
Անցած տարի բոլորը վստահ էին, որ Ռեշֆորդին բարդ կլինի խաղալ: Արդյունքում նա դարձավ դաշտում ամենահաճախ հայտնված երեք ֆուտբոլիստներից մեկը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



