Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա` առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև այնտեղ կայանալիք Չինաստանի ներդրումային համաժողով-2017 միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Համաժողովին հրավիրված Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչները, դիվանագետերը և գործարարները կքննարկեն Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



