Օրվա բաղադրատոմսը. բալով կարկանդակ
ԼԱՅՖԲաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500գր
- բալ - 300գր
- շաքարավազ - 5ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1ճ/գդ
- ձվի դեղնուց - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Բալը լվանալ, չորացնել, ապա կորիզահանել: Լցնել փոքրիկ կաթսայի մեջ, վրան շաղ տալ շաքարավազը և թողնել ադպես մնա 20րոպե, որպեսզի շաքարավազը մասամբ լուծվի: Այնուհետև ավելացնել օսլան, լավ խառնել և տեղափոխել թույլ կրակի վրա: Եփվելու ընթացքում անընդհատ խառնել, թողնել եռա այնքան մինչև պնդանա հեղուկային մասը: Խորհուրդ. եթե բալը հյութալի չէ և հեղուկային մասը քիչ է լինում, ապա կարելի է մի քիչ ջուր ավելացնել:
Հանել բալը կրակի վրայից և թողնել սառչի:
- Շերտավոր խմորը բացել գրտնակով 5մմ հաստությամբ շերտով, ապա կտրատել քառակուսիներ:

- Յուրաքանչյուր քառակուսին պայմանականորեն բաժանել անկյունագծով 2 մասի, ապա առաջացած մի եռանկյունու վրա լցնել բալը: Իսկ մյուս դատարկ եռանկյունու վրա կատարել կտրվածքներ:

- Եռանկյունաձև ծալել խմորը՝ ամրացնելով ծայրի հատվածները (լավ ամրանելու համար խմորի կողքի հատվածների վրա մի քիչ ջուր քսել):
- Կարկանդակների վրա քսել հարված դեղնուցը, ապա տեղափոխել պերգամենտային թղթով պատված տապակի վրա և թխել 20րոպե 200-210աստիճանում:
Ի դեպ, բալով կարկանդակը համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Տաք տարբերակով կարկանդակը կարելի է մատուցել նաև վանիլային պաղպաղակի գնդիկով:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



