Հայաստանը յուրաքանչյուր տարի պաշտպանությանն ուղղվող բյուջետային միջոցները կավելացնի 26-27 միլիարդ դրամով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Պաշտպանության նախարարության 2017թ. բյուջեով նախատեսված ծախսերը՝ ներառյալ կապիտալ ծախսերը, կազմում են շուրջ 226 միլիարդ դրամ: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է պաշտպանության ոլորտում հատկացումն ավելացնել 26-27 միլիարդ դրամով:
«Թիրախավորված է ոչ թե անվանական ցուցանիշը, այլ՝ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ-ի չորս տոկոսի սահմաններում: Ծրագրվում է մինչև 2020թ. ունենալ պաշտպանությանն ուղղվող 500-600 միլիոն դոլարի բյուջե»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



