Life.panorama.am-ը գրում է .
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը լուսանկարներ է հրապարակել իր նոր հեռուստանախագծից, որը կոչվում է «Ճակատագրեր. օվկիանոսից այն կողմ»։ Հաղորդման ընթացքում հեղինակ և վարող Աննա Ավանեսյանը կփորձի պարզել, թե ինչու են մեր հայրենակիցները հայտնվել օվկիանոսից այն կողմ:
Առաջիկա հաղորդման հերոսուհին Էմմին է: Այս լուսանկարներից երևում է, որ նա հղիության վերջին ամիսներն է անցկացնում:





