Տեղեկություն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի ավտոճանապարհների վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա «Վրացական ռազմական ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ժայռեր մագլցողների միջոցով իրականացնում է ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրում, որի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես կանգնեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:
Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհը փակել օրական մի քանի անգամ 2 ժամով հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից երեկոյան ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



