Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մենք՝ հայերս, չե՞նք համբուրվում. չէ՞ որ դա հրաշալի է». Իջինը՝ իր նոր տեսահոլովակի համարձակ տեսարանների մասին

ԼԱՅՖ

«Մի՞թե հայկական ֆիլմերում չեն համբուրվում: Մենք՝ հայերս, չե՞նք համբուրվում. չէ՞ որ դա հրաշալի է: Ես այդ ամենին պրոֆեսիոնալ ձեւով եմ մոտենում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Вдыхай мой воздух» իր նոր տեսահոլովակին եւ դրանում առկա համարձակ կադրերի շուրջ ստեղծված քննարկումներին, նշեց ռուսատանաբնակ երգչուհի Իջինը, որին շատերը կհիշեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծից:

«Տեսահոլովակը մի ֆիլմ է, իսկ մենք՝ դերասաններ: Մեր առջեւ այդպիսի առաջադրանք էր դրված՝ ցույց տալ սերը, կիրքը, էմոցիաները, որոնք հատուկ են ցանկացած սիրահարված մարդու: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Համբուրվեք եւ սիրեք միմյանց»,-ասում է երգչուհին, որի հետ զրուցեցինք նաեւ ֆանտաստիկ ժանրում նկարահանված տեսահոլովակի մտահղացման մասին.

«Ես սիրում եմ թրիլլեր ժանրի ֆիլմեր: Բոլորը սովոր են, որ սիրո մասին տեսահոլովակները պետք է լինեն նուրբ եւ ռոմանտիկ: Իսկ ես չէի ցանկանում ներկայացնել սիրո մասին ստանդարտ պատմություն: Ինձ հենց սիրո զգացումն է ոգեշնչել: Երբ սիրահարվում ենք, այդ սիրո պատմությունը ոչ միշտ է ունենում լավ վերջաբան: Շատերն այդ պահին մտածում են. «Երանի անջատած լինեի զգացմունքներս, երբեք սիրահարված չլինեի, որպեսզի այս ցավը չզգայի»: Դա մարդկանց ամենամեծ սխալն է: Մի վախեցեք սիրել, դա Աստծո շնորհն է, որի շնորհիվ աշխարհը մինչ օրս գոյությունի ունի: Տեսահոլովակն այն մասին է, որ պետք չէ հանձնվել, պետք է պայքարել սիրո համար, որովհետեւ այն հրաշալի զգացմունք է»,-նշում է երգչուհին, որին տեսահոլովակում տեսնում ենք միանգամից մի քանի կերպարներով.

«Կերպարներիս հեղինակը ես եմ: Շատ էի ցանկանում այս տեսահոլովակում ներկայանալ նորովի՝ նոր ոճով, քանի որ երաժշտությունը եւս ես եմ հեղինակել եւ, առհասարակ, այս մեկ տարվա մեջ շատ եմ փոխվել:

Կերպարներից յուրաքանչյուրը իմ հոգու՝ տարբեր ժամանակահատվածների նկարագիրն է, այնպես որ՝ ինձ բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են»:

Երգչուհին նաեւ ոգեւորությամբ անդրադարձավ տեսահոլովակի գրանցած հաջողություններին.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ YouTube-ում հայտնվելուց վայրկյաններ անց այն թրենդի վերածվեց եւ արդեն երկար ժամանակ չի զիջում իր դիրքերը՝ դառնալով Ռուսաստանի ամենապահանջված տեսահոլովակը: Ահա, թե ինչ կարող է անել սերը»,-եզրափակեց նա:

Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին