Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին ազատվեց պաշտնից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է խորհրդակցություն` նվիրված «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խնդիրներին. տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Մինասյանը նշել է, որ հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն:

«Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»,-նշել է Մինասյանը:

Ըստ նախարարության՝ խորհրդակցությանը տեղայնացվել են ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականները, ինչպես նաև քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկները:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ա. Մինասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան» ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում (ստուգումն ընդգրկել է 2014թ. օգոստոսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը), հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։

Ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով Արծվիկ Մինասյանը խորհրդակցության մասնակից պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես`

– ստուգումների արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն,

– ուժեղացնել Բնության հատուկ պահպանվող, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի» պահպանությունը,

– կարճ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը («Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում պահնորդական ծառայության միջոցով պահպանության փորձնական ծրագրի իրականացման ֆինանսավորման նպատակով)

– ուսումնասիրել «Դիլիջան» ԱՊ աշխատակիցների աշխատավարձերի, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության հարցերը, մշակել և ներկայացնել դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման նախահաշիվը,

– «Դիլիջան» ԱՊ պահպանության տեսանկյունից բարձր ռիսկային տեղամասերի (Հաղարծին, Շամախյան, Դիլիջան) 24 ժամյա պահպանությունը փորձնական ծրագրով փոխանցել մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որը պետք է ապահովի շարժական և հենակետային պահնորդական խմբեր, իրականացնի շրջայցեր, նյութական պատասխանատվություն կրի այն վնասի համար, որը կպատճառվի ազգային պարկին՝ իր կողմից անհրաժեշտ պահպանության և անվտանգության միջոցառումները չիրականացնելու հետևանքով։

– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի կադրային քաղաքականությունը` սահմանելով մասնագիտական պահանջներ և անհրաժեշտության դեպքում նախատեսելով պարտադիր վերապատրաստման ծրագրեր,

– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման մարմինների (գործադիր մարմին, խորհուրդ, լիազոր մարմին) լիազորությունները, ազգային պարկի աշխատանքների կազմակերպման սխեմաները,

– կազմակերպել իրավապահ մարմինների, ազգային պարկի, տեսչական մարմնի և պահպանությունն իրականացնող կազմակերպության հետ իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,

– «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման խորհրդի պահպանման դեպքում ուսումնասիրել դրանում ՀԿ-ների, ԶԼՄ-ների և հարակից համայնքների ներկայացուցիչների ներգրավման հարցը,

– վերանայել «անտառային տոմս»-ի տրամադրման կարգը, ուսումնասիրել և լուծում տալ «անտառային տոմս»-ի մարման և վերահսկման մեխանիզմներին,

– մշակել և ներկայացնել առաջարկություն անտառից փայտանյութի դուրս բերման իրավունքի վերաբերյալ,

– ներկայացնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ,

– մշակել և ներկայացնել այն սարքավորումների ցանկը (դրանց արժեքները, գնման հնարավորությունները), որոնք թույլ կտան առավել արդիական տեխնիկական միջոցներով կազմակերպել «Դիլիջան» ԱՊ տարածքների հսկողությունը (անօդաչու թռչող սարքերի կիրառում, արբանյակային քարտեզների միջոցով առկա վիճակի ուսումնասիրում, տեսախցիկների և ազդարարման զգայուն սարքերի տեղադրում և այլն),

– միջազգային կազմակերպությունների հետ վարել բանակցություններ, վերը նշված տեխնիկական սարքավորումները ձեռք բերելու ուղղությամբ,

– «Դիլիջան» ԱՊ-ի համար մշակել և ներդնել պահպանվող տարածքների աջակցման ծրագրեր,

– մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարները ողջամիտ չափով պահպանվող տարածքների պատասխանատու կազմակերպություններին վերադարձնելու և աշխատակիցներին խրախուսելու համար,

– մշակել և ներկայացնել «Դիլիջան» ԱՊ-ի կառավարման նոր պլանի տեխնիկական առաջադրանքը,

– մշակել Դիլիջան ԱՊ-ի հարակից համայնքների բնակիչների հետ տարվելիք բացատրական աշխատանքների սխեմա և նրանց կողմնակի անտառօգտագործման աշխատանքների մեջ ներգրավելու հնարավորություններ,

– մշակել փայտանյութի հանրապետություն ներմուծման խթանման օրենսդրական առաջարկներ,

– նախաձեռնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելիչ գործառույթներն ուժեղացնող, տեխնիկական զինվածությունը և մասնագիտական բարձր կարողություններն ապահովող անհրաժեշտ իրավական և այլ բնույթի փոփոխություններ։
Հաջորդ օրը, հուլիսի 14-ին, նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդակցություն անցկացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որին հրավիրված էր նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը:

Նախարար Արծվիկ Մինասյանն իր գնահատականն է տվել ազգային պարկի գործունեության վերաբերյալ, ապա տեղեկացրել, որ ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն: Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:

Այնուհետև տեղամասերի պատասխանատուները, անտառապահները ներկայացրին բնականոն աշխատանք կազմակերպելուն խանգարող մի շարք դժվարություններ: Նախարարը ԱՊ ղեկավարությանը հանձնարարել է վերացնել դրանք: Հանձնարարվել է նաև գույքագրել անտառում առկա թափուկը, որպեսզի այն օրենքով սահմանված կարգով տրամադրելով բնակչությանը` մեղմվի անտառի վրա ճնշումը:

Խորհրդակցության ընթացքում եղել է առաջարկ օրենսդրական փոփոխություններով խստացնել ապօրինի ծառահատման համար նախատեսվող պատիժը:

ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ. Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառների պահպանության նշանակությունը և իրավապահ համակարգի պատրաստակամությանը հայտնեց՝ համագործակցել ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու գործում:
Ի դեպ, նշենք, որ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է»:

Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել