Թուրքական ռազմօդուժի ավիահարվածի զոհ է դարձել ՔԱԿ-ի 11 ներկայացուցիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ռազմաօդային ուժերի օդային հարվածի հետևանքով զոհվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 11 ներկայացուցիչ, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, Իրանի և Իրաքի սահմանների մոտ Հաքքարի հարավարևելյան նահանգում գործողության ժամանակ ոչնչացվել են զենքի պահեստներ և քրդերի ապաստարաններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ընտրություններից առաջ ՔԱԿ-ը դադարեցրել է ռազմական գործունեությունը:
Թուրքական կառավարությունում հայտարարել են, որ ՔԱԿ-ի դեմ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ քրդերը վայր չեն դնի զենքը և չեն հեռանա տարածաշրջանից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



