Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է 13.3 միլիոն դոլար վճարի, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:
Հուլիսի 16-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա ձերբակալված է, և դատարանը նրան մեղադրում է ֆինանսական հանցագործություններ կատարելու մեջ:
Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Իրանի միջուկային նախագծի շուրջ բանակցություններում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



