Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քանի կիլոգրամով կարելի է գիրանալ հղիության ընթացքում

ԼԱՅՖ

Ժողովրդի մեջ համոզմունք կա, որ հղի կինը պետք է երկուսի փոխարեն ուտի եւ առանց սահմանափակման գիրանա: Բժիշկները չեն կիսում այս կարծիքը՝ պնդելով, որ եթե հղի կինը շատ գիրանա, դա կարող է վնասակար լինել թե՛ իր, թե՛ երեխայի առողջության համար:

«Առաջին հղիության ժամանակ կինը կարող է գիրանալ 12-15 կիլոգրամով, ոչ ավել»,- ասաց գինեկոլոգը:

Ի՞նչ կիլոգրամներ են դրանք եւ որտեղի՞ց

Իսկապե՞ս այդ 12-15 կիլոգրամն ավելորդ քաշ են, որից հետո պետք կլինի ազատվել, թե՞ դա պտղի քաշն է: Փորձենք հասկանալ:

Շուշանիկ Բախշյանը բացատրեց, որ ընկերքը մոտ 400-500 գ է, իսկ պտղաջուրը սովորաբար լինում է մոտ 1.5-2 լ: Նորմալ հղիության դեպքում պտղի քաշը կարող է տարբեր լինել՝ 2.5-4.5 կգ, բայց, բնականաբար, լինում են նաեւ ինչպես ավելի մեծ, այնպես էլ՝ փոքր պտուղներ: Բժիշկ Բախշյանը պատմեց, որ ինքն ընդունել է երեխայի ծնունդ, որը 5 կգ է կշռել:

Սակայն եթե ենթադրենք, թե երեխայի միջին քաշը մոտ 3 կգ է, կստացվի, որ պտղի, ընկերքի եւ պտղաջրի քաշը պետք է կազմի մոտ 5-5.5 կգ: Այսինքն՝ մնացած 7-10 կիլոգրամը, եթե կինը գիրանա 12-15 կիլոգրամով, իսկապես հենց կնոջ քաշին են ավելանում:

Կնոջ համար վտանգավոր չէ՞ հղիության ընթացքում գիրանալը

Շուշանիկ Բախշյանի կարծիքով՝ կնոջ օրգանիզմը «երկուսի փոխարեն» է գործում, եւ նրա բոլոր օրգանները կրկնակի ծանրաբեռնվածությամբ են գործում: Որպեսզի օրգանիզմը կարողանա հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը, նրան լրացուցիչ էներգիա է անհրաժեշտ, որը վերցվում է «պահեստից»: Այսինքն՝ 12-15 կիլոգրամով գիրանալը վնասակար չէ. այդ քաշի մեծ մասը, ամեն դեպքում, կկորի ծննդաբերությունից հետո (հատկապես եթե կինն այտուցներ ունի, որոնք եւս կարող են ներդրում ունենալ քաշի ավելացման գործում):

Իսկ ի՞նչ կլինի, եթե կինը 15 կիլոգրամից ավել գիրանա

Հղի ժամանակ 15 կիլոգրամից ավել գիրանալն արդեն կարող է վնասակար ու վտանգավոր լինել առողջության համար, նշեց գինեկոլոգը: «Ավելորդ քաշն առաջին հերթին կարող է նյութափոխանակության խանգարում առաջացնել՝ ուղեկցվող զարկերակային ճնշման բարձրացումով եւ օրգանիզմի մի շարք գործառույթների խախտումով»,- ասաց Շուշանիկ Բախշյանը:

Կարող են նաեւ այտուցներ առաջանալ, որոնք ավելի են բարդացնում հղի կնոջ կյանքը:

Բացի դրանից՝ ինչպես նշեց բժիշկ Բախշյանը, չափազանց շատ ճարպային կուտակումները  կարող են բացասաբար անդրադառնալ ծննդաբերության ընթացքի վրա, օրինակ՝ օրգանիզմում նյութափոխանակության եւ որոշ կարեւոր մեխանիզմների խանգարումները կարող են ծննդաբերության ժամանակ թուլության պատճառ դառնալ: Ավելորդ քաշի բացասական հետեւանքներից, այնպես էլ՝ ծննդաբերությունից հետո արագ նիհարելու անհրաժեշտությունից խուսափելու համար գինեկոլոգը խորհուրդ է տալիս հղիության ընթացքում ճիշտ սնվել եւ չափից շատ չուտել:

Իսկ այն մասին, թե հատկապես ինչպես պետք է սնվեն հղի կանայք, կպատմենք մեր հաջորդ նյութերից մեկում:

Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP