Քաղաքացին «BLOW» տիպի ատրճանակը թողել է էլեկտրական սնուցման կայանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ոստիկանության վետերանների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի հետնամասի էլեկտրական սնուցման կայանի մոտ ատրճանակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BLOW» տիպի 9 մմ տ/չ ակոսափող ատրճանակ' լիցքավորված 9 մմ տ/չ 2 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



