ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիային. զոհվել են խաղաղ բնակիչներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերը Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով SANA գործակալությունը:
ԱՄՆ-ի կողմից գլխավորվող միջազգային կոալիցայի օդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր քաղաքի ուղղությամբ, որի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
SANA գործակալության տվյալների համաձայն՝ ռմբակոծվել է Դեր Զորից արևելք գտնվող Էլ-Քիշքիա բնակավայրը: Զոհերի և տուժածների թիվը դեռևս հստակ հայտնի չէ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



