Բաշար Ասադը Հայաստանում Սիրիայի նոր դեսպան է նշանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Հայաստանում, Հարավային Աֆրիկայում ու Կուբայում երկրի նորանշանակ դեսպաններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sana գործակալությունը, Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մոհամադ Ահմադ Խաջ Իբրահիմը:
Բաշար Ասադը երդմնակալության արարողությունից հետո առանձին ընդունել է դեսպաններին, տվել հանձնարարականներ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարն Վալիդ ալ-Մոալլեմը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



