155-կիլոգրամանոց մոդելը ցուցադրել է իր մերկ կուրծքը (լուսանկարներ)
ԼԱՅՖ30-ամյա պլյուս չափի հայտնի մոդել Տեսս Հոլիդեյը կշռում է 155 կիլոգրամ ու դա նրան ընդհանրապես չի անհանգստացնում:
Տեսսը հպարտանում է իր մարմնով: Մոդելը ամենևին չի կոմպլեքսավորվում իր քաշի պատճառով ու հաճախ է իր Instagram-ում մերկ լուսանկարներ հրապարակում:
Օրերս նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ ցուցադրում է մերկ կուրծքը:

Պարզվում է, աղջիկը ցուցադրել է կուրծքը #nobraday («Օրն առանց կրծկալի») ֆլեշմոբի շրջանակում, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել կրծքի քաղցկեղի նկատմամբ:
Լուսանկարը հավաքել է հազարավոր «լայքեր» ու հարյուրավոր մեկնաբանություններ:
Շատերը նրան գովել են համարձակության համար, սակայն գտնվել են նաև այնպիսիք, ովքեր դատապարտել են աղջկան իր համարձակության համար:
Որոշ օգտատերեր վստահ են, որ պարտադիր չէ ի ցույց դնել մերկությունը, որպեսզի այդ կերպ աջակցություն հայտնեն բարեգործական ակցիային:




