Էդբերգ. Ֆեդերերը բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է
ՍՊՈՐՏԱշխարհի նախկին առաջին ռակետ Ստեֆան Էդբերգը մեկնաբանել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակն Ուիմբլդոնի մրցաշարում:
«Այն, ինչ անում է Ռոջերը 35 տարեկանում հույս է տալիս մյուսներին: Դա անհավանական է: Ֆեդերերը բացառիկ թենիսիստ է:
Ինձ համար նա բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է, Ռոջերն ապացուցել է դա՝ նվաճելով 19 տիտղոս «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում:
Միշտ պետք է դիտել նրա խաղերը, քանի որ վստահ գիտես, որ կտեսնես անհավանական հարվածներ»,- Էդբերգի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Հիշեցնենք, որ Ֆեդերերի համար այս հաղթանակը 8-րդն է Ուիմբլդոնում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



