Ամերիկացի գեներալ․ Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն չունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն չունի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի փոխնախագահ, գեներալ Փոլ Սելվան՝ ելույթ ունենալով Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի առաջ, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, չնայած Հյուսիսային Կորեայի հրթիռները հեռահար գործողություն ունեն, դրանք չունեն անհրաժեշտ հնարավորություններ հրթիռային ապահովման համար։ «Ես հակված չեմ հավաստիացնել, որ հուլիսի 4-ի փորձարկումները ցույց են տալիս, թե Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին հարված հասցնելու հնարավորություն ունի՝ ճշգրտության որեւէ աստիճանով կամ էլ հաջողության հարցում ողջամիտ վստահությամբ»,- ասել է Սելվան։
Ավելի վաղ այս ամիս Հյուսիսային Կորեան հայտնել է, որ առաջին անգամ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



