Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռուսներն այսօր այնքան խնդիրներ ունեն, որ մեր դեմ ուղղված քայլեր անելու ժամանակ ու ցանկություն հազիվ թե ունենան». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հարցերին պատասխանում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

– Պարոն Եգանյան, որոշումը, որով արգելվում է Հայաստանում տրված վարորդական վկայականների կիրառությունը Ռուսաստանի Դաշնությունում, ինչպե՞ս կանդրադառնա մեր միգրանտների վրա:

– Բնականաբար մարդկանց վրա վատ է անդրադառնալու: Նրանց ծախսերն են ավելանալու: Նրանց հնարավորություններն են սահմանափակվելու:

Եվ աշխատանքային մեր միգրանտները, եթե զբաղվում են բեռնափոխադրումների գործով, կամ մեքենաներ են վարում, պետք է փորձեն լուծել իրենց հարցերը: Իսկ լուծելը խնդիրներ են, որոնք կապված են դրամական ծախսերի հետ, կապված են նաև ժամանակի կորստի հետ, այլևայլ դժվարությունների հետ:

– Իսկ հնարավո՞ր է սա պատճառ դառնա, որ տեղի ունենա մարդկանց ներհոսք Հայաստան:

– Ես չեմ կարծում, որ մեր աշխատանքային միգրանտների մեծ մասն է, որ զբաղվում է տրանսպորտային ծառայությունների մատուցմամբ, որպեսզի վերադառնան Հայաստան: Այնպես որ, ես այս հարցի հետ կապված ներհոսք չեմ կանխատեսում:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը:

– Ես գնահատում եմ որպես իրենց ներքին խնդիրների լուծմանն ուղղված քայլ ընդամենը: Նրանք ցանկանում են առավել լիարժեք դարձնել իրենց տրանսպորտային միջոցների անվտանգությունը:

– Ընդամե՞նը:

– Կարծում եմ` այո:

– Քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:

– Ոչ: Առանձնապես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Հիմնականում տրանսպորտային ծառայությունների կարգավորման հարցն է: Գուցե և կողքից այլ խնդիրներ ևս կան, որոնք այդքան էլ նշանակալից չեն:

– Իսկ այդ դեպքում, ինչո՞ւ է մեքենա վարելու հնարավորություն տրվում այն երկրների քաղաքացիներին, օրինակ, Ղազախստանի, որտեղ ռուսերենն ունի պետական լեզվի կարգավիճակ: Ի՞նչ է` այս մարդիկ մասնագիտական առումով ավելի հմո՞ւտ են, քան հայ վարորդները:

– Այդ հարցի պատասխանը կարող են տալ Ռուսաստանի օրենքներն ընդունողները: Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ:

Բայց բոլոր դեպքերում կարող եմ ասել, որ այդ օրենքը չի վերաբերվում միայն հայերին և հայերի դեմ չէ այն:

– Այդպես չմտածենք:

– Իհարկե, այդպես չպետք է մտածել: Որովհետև ռուսներն այսօր այնքան խնդիրներ ունեն, որ մեր դեմ ուղղված քայլեր անելու ժամանակ ու ցանկություն հազիվ թե ունենան:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՄենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու