Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հեղաշրջումից հետո ժողովրդավարական Թուրքիան դատապարտվեց պարտության

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեկ տարի առաջ՝ հուլիսի 15–ի լույս 16–ի գիշերը Թուրքիայում կանխվեց պետական հեղաշրջման փորձը: Մի խումբ զինվորականներ փորձել էին ուժով գրավել իշխանությունը: Նախագահի կոչով փողոց դուրս եկած քաղաքացիների ու հեղաշրջման կողմնակիցների միջև դիմակայության ընթացքում մահացել էր ավելի քան 250 մարդ: Այն ժամանակ հեղաշրջման կանխումը համարեցին ժողովրդավարության հաղթանակ: Բայց շուտով այդ ամենը վերածվեց Էրդողանի անձնական իշխանության ամրապնդման: Ու հիմա ավելի ու ավելի շատ թուրքեր անցած դեպքերը հիշում են ոչ թե որպես մեկ, այլ երկու մրցակից հեղաշրջումներ, որոնց պայքարի արդյունքում ժողովրդավարական Թուրքիան դատապարտվեց պարտության:
 
Թեպետ անցած տարվա հեղաշրջման փորձն ավանդաբար անվանում են ռազմական, սակայն դրանում պակաս դեր չի ունեցել թուրքական իսլամիստական տարբեր շարժումների միջև եղած հակամարտությունը: Իշխող կուսակցության կարծիքով, ռազմական ոստիկանության և ռազմաօդային ուժերի՝ այն ժամանակ ապստամբած անդամները գործել են թուրք աստվածաբան Ֆեթուլահ Գյուլենի հանձնարարականով:
 
Ընդդիմադիր պատգամավորների վարկածը մի փոքր այլ է: Նրանք համաձայն են, որ պետական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Գյուլենի շարժումը, սակայն հավելում են, որ Թուրքիայի իշխանություններն իմացել են դրա մասին և գիտակցաբար չեն կանխել այն, որպեսզի հասնեն որոշակի նպատակների՝ ի շահ իշխող ռեժիմի:
 
Տեղի ունեցածի իր վարկածն ունի Գյուլենի շարժումը: Շարժման կողմնակիցները համարում են, որ հեղաշրջման ոչ մի փորձ էլ չի եղել: Դա եղել է իշխանությունների բեմադրածը՝ իր շուրջ թուրք հասարակությանը համախմբելու և ընդդիմությանը վերացնելու նպատակով:
 
Ինչ էլ լինի, «Կարնեգի» կենտրոնի փորձագետները համարում են, որ հուլիսյան հեղաշրջման փորձն իրականում պարադոքսալ երևույթ էր: Թվում է՝ հեղաշրջումը կանխվեց ու ժողովրդական իշխանությունը հաղթանակ տարավ ռազմական խունտայի նկատմամբ, բայց մեկ տարի անց կարելի է արձանագրել, որ երկրում տեղի ունեցածը ոչնչով չի տարբերվում լիարժեք ռազմական հեղաշրջումից ու միգուցե ունի ավելի վատ հետևանքներ:
 
Պուտչից անմիջապես հետո երկրում սահմանվեց արտակարգ դրություն, որը գործում է մինչ օրս: Ապստամբների դեմ պայքարը Թուրքիայի իշխանություններին հնարավորություն ընձեռեց լայնածավալ զտումներ իրականացնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Ընդ որում, զտումներն ու ձերբակալությունները վերաբերել են ոչ միայն գյուլենականներին, այլև երկրի ընդդիմադիր ուժերին:
 
Չհաջողված հեղաշրջումն այնպիսի ուժգնությամբ փոխեց երկիրը, որ այն կարելի է համարել մեկնակետ նոր Թուրքիայի պատմության համար: Եթե հին, քեմալական Թուրքիայի համար գլխավոր ամսաթիվը հոկտեմբերի 29–ն էր՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման օրը, ապա նոր՝ էրդողանական Թուրքիայի համար նման օր կարելի է համարել հուլիսի 15–ը:
 
Ուշագրավ է, որ այդ իրադարձություններից մեկ տարի անց կառավարության որոշմամբ՝ ուսումնական նոր ՝ 2017–2018 տարում դպրոցներում կդասավանդվի 2016 թ. հուլիսի 15–ի ռազմական հեղաշրջման փորձը: Թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ նոր ուսումնական տարում կկրճատվեն Աթաթուրքի սկզբունքների ու նրա գործունեության մասին պատմող դասաժամերը: Դրա փոխարեն կավելանան կրոնի դասաժամերը: Քեմալական Թուրքիան աստիճանաբար վերածվում է պատմության:
 
Հեղաշրջման փորձից մեկ տարի անց բոլորը չէ, որ կիսում են հաղթանակի ուրախությունը: Նրանցից շատերը, ովքեր սկզբում դեմ էին այդ փորձին, հիասթափվում են գործող իշխանություններից, գիտակցելով, որ «ժողովրդավարության հաղթանակը» վերածվել է ավտորիտարիզմի, ընդդիմության դեմ հալածանքների ու Արևմուտքի հետ հարաբերությունների վատացման:
 
 
Արփի Սահակյան
Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում