ԱՄՆ-ում անհայտ անձը հրաձգություն է արել փառատոնի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում անհայտ անձը հրաձգություն է արել Ֆլորիդայի ZombiCon փառատոնի ժամանակ։
Ինչպես հաղորդում էԳազետան, վկայակոչելով Associated Press-ը, հրաձգության հետեւանքով առնվազն երկու մարդ վնասվածքներ են ստացել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան։
Ոստիկանությունում հայտնել են, որ տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, բայց նրա վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
ZombiCon-ի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ ասվում է, թե իրենք խորապես ցավում են կատարվածի համար։ Իրավապահները շրջափակել են տարածքը՝ քննություն անցկացնելու համար։
ZombiCon փառատոնն ամեն տարի անցնում է Հելոուինի նախօրեին, մասնակցում են հազարավոր մարդիկ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



