«Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը ոչնչացվել է Սիրայում օդուժի հարվածի ընթացքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպում օդուժի հարվածի հետեւանքով ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից եւ հրամանատարներից մեկը` Սանաֆի ան-Նասրը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է Fars-ը:
«Ալ Քաիդայի» սիրիական մասը` «Ան-Նուսրայի ճակատը» հրապարակել է հրթիռներով ոչնչացված ավտոմեքենայի եւ մոտակայքում գտնվող մարմինների լուսանկարը: Այն նաեւ հաստատել է, որ ոչնչացվել է հենց ան-Նասրը, ով Սաուդյան Արաբիայի քաղաքացի է:
Ենթադրաբար, նրա հետ ոչնչացվել են խմբավորման եւս երկու անդամ` Աբդուլ Մալիք ալ Ջազրավին եւ Աբու Յասիր ալ Մահրեբին:
Օդուժը հարված է հասցրել Հալեպից արեւմուտք գտնվող Դանա բնակավայրի մոտակայքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



