68-ամյա տատիկը բոլորին ապացուցել է` նա կարող է հայտնի մոդել լինել
ՖՈՏՈԱՄՆ-ում 68-ամյա Բարբարա Լուիսը 4 պլաստիկ վիրահատություն է տարել, որպեսզի իրականացնի իր կյանքի գլխավոր նպատակը՝ մոդել դառնա։ Ըստ վերջինիս՝ բլեֆարոպլաստիկ, փորի և ձեռքերի մաշկի ձգումից հետո սկսվել է նոր կյանք։
Նա իր կյանքի նպատակի հետևից սկսել գնալ 10 տարի առաջ, երբ իր տղան ասել է, որ բոլոր լուսանկարներում երևում է նրա երկրորդ կզակը։ Բարբարան չի նեղացել և որոշել է աշխատել իր վրա։ Արդյունքում մոդելային գործակալությունները նրան առաջարկում են պայմանագիր կնքել։
«Ես շատ ուրախ եմ, որ դիմել եմ պլաստիկ վիրահատությունների։ Սակայն ամենակարևորը՝ չափն իմանալն է։ Ես չեմ ուզում նմանվել այն հոլիվուդյան հայտնիներին, ովքեր իրենց տգեղացնում են վիրահատություններով»,-նշել է վերջինս։
Այս բոլոր վիրահատությունները, սակայն, անհետևանք չեն մնացել։ Բարբարայի որովայնը վիրահատությունների պատճառով դեֆորմացվել է։ Միակ բանը, որ Բարբարան չի փոխի՝ դա շրթունքներն են։