Շվեյցարիայում խորհրդարան են ընտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Շվեյցարիայում խորհրդարանական ընտրություններ են: Լրատվամիջոցների փոխանցմամբ, քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով արդեն կեսօրին, իսկ վերջնական արդյունքները՝ կեսգիշերին մոտ:
Քվեարկության արդյունքներով կընտրվեն Դաշնային ժողովի երկու պալատների՝ Ազգային խորհրդի (200 տեղ) եւ Կանտոնների խորհրդի (46 տեղ) պատգամավորները:
Ազգային խորհրդում քաղաքական ուժերի ստացած մանդատների թիվը հայտնի կդառնա արդեն հոկտեմբերի 19-ին, իսկ Կանտոնների խորհրդի կազմը, որում դաշնային սուբյեկտների մեծամասնությունը ձեւավորվում է մեծամասնական սկզբունքով, պարզ կդառնա նոյեմբերից ոչ շուտ, քանի որ չի բացառվում մի շարք կանտոններում քվեարկության երկրորդ փուլի անցկացումը:



