Չինուհին փորձել է մաքսանենգ ճանապարհով հագուստի տակ հարյուր iPhone անցկացնել
ԼԱՅՖ
Past.am-ը գրում է.
Չինաստանում Հոնկոնգի և Շենչժենի սահմանին մի կին է ձերբակալվել, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով 102 հատ iPhone անցկացնել հագուստի տակ:
lenta.ru-ի հաղորդմամբ՝ կինը հայտնվել է մաքսակետի աշխատակիցների ուշադրության կենտրոնում իր արտաքին տեսքի պատճառով: Նա շատ տաք է հագնված եղել և մարմնի վերևի մասը չափազանց խոշոր է եղել:
Նրանք անմիջապես իրականացրել են կասկածյալի նախնական զննում, այնուհետև անց են կացրել մետաղական դետեկտորի միջով:
Արդյունքում կնոջ մոտ հայտնաբերել են տարբեր մոդելների 102 հատ iPhone, ինչպես նաև՝ Tissot բրենդի 15 ժամացույց: Ապրանքների ընդհանուր քաշը գերազանցել է 20 կիլոգրամը:
Կնոջը այժմ սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



