Արցախի նախագահի ընտրությունները՝ լուսանկարներով (Ֆոտո)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ հուլիսի 19-ին, Բակո Սահակյանն ընտրվել է հանրապետության նախագահի պաշտոնում: NEWS.am-ը լուսանկարներով ներկայացնում է հատուկ նիստը եւ ընտրությունների ընթացքը:
Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր, որոնցից Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 28 պատգամավոր: Մյուս թեկնածուն՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել է 4 պատգամավոր:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները խորհրդարանում հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել էին, որ սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։










