ԱՄՆ-ն ու Գերմանիան պահանջել են ազատ արձակել Թուրքիայում կալանավորված մարդու իրավունքների պաշտպաններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերտը, խոսելով նախօրեին Թուրքիայում մարդու իրավունքների 6 պաշտպանի կալանավորման մասին, կոչ է արել անհապաղ ազատել իրավապաշտպաններին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ամերիկացի դիցանագետը շեշտել է, որ իրավապաշտպանները, որոնց թվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը, ձերբակալվել ու կալանավորվել են ոչ բավարար ապացույցներ լինելու պարագայում:
Միևնույն ժամանակ hurriyetdailynews-ը գրում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայում 6 իրավապաշտպանների կալանքը համարել է անընդունելի և որակել այն աբսուրդ:
Նշենք, որ կալանավորված իրավապաշտպաններից մեկը Գերմանիայի քաղաքացի է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր



