Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախում Համահայկական ուսանողական բանակումի մասնակից 160 ուսանողները մեկ շաբաթ ապրել են զինվորական առօրյայով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Արդեն 4-րդ անգամ տեղի է ունեցել ավանդույթ դարձած ուսանողական բանակումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Ի տարբերություն նախորդների, այն համախմբել էր ՀՀ այլ բուհերի, ինչպես նաև Արցախի ու Ջավախքի ուսանողներին: Համահայկական ուսանողական ռազմական բանակումի՝ Արցախի 9 պաշտպանական շրջանները խորհրդանշող ջոկատները, մեկ շաբաթ իրենց ուժերն են փորձել ինտելեկտուալ, մշակութային ու մարզական մրցույթներում, մասնակցել են ռազմագիտական պարապմունքների ու դասախոսությունների: Արցախում ուսանողների առավոտը սկսվում էր մարմնամարզությամբ և ավարտվում՝ անվանականչով:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով՝ ծրագիրն ուներ երկու կարևոր նշանակություն. «Մասնակիցները լինելով զորամասում, անցել են մարտական պատրաստվածություն և երկրորդ՝ ապրելով զինվորական առօրյայով՝ հասկացել են, թե մեր զինվորները մեր հայրենիքի պաշտպանության համար ինչպիսի ջանքեր են ներդնում»:

Առաջին օրը ուսանողներն այցելեցին Հադրութի շրջանի զորամասերից մեկը, որտեղ 9 ջոկերն իրենց ուժերը փորձեցին պարանի ձգում և ծանրաձողի հրում վարժություններում: Առավելագույն արդյունք գրանցեց ու հաղթող ճանաչվեց 1-ին ջոկատը: Սա նրանց միակ այցը չէր դեպի զորամաս: Հաջորդ օրերին նրանք ևս եղան այնտեղ, ծանոթացան զինատեսակների հետ, սովորեցին մարտավարական հնարքներ, մասնակցեցին կրակային պատրաստության պարապմունքների:

Ուսանողական ռազմական բանակումի շրջանակներում տեղի ունեցան նաև մի շարք դասախոսություններ տարբեր թեմաներով: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ուսանողների հետ խոսեց տարածաշրջանի ռազմաքաղաքական հիմնախնդիրների մասին:

Ապրիլյան պատերազմի մասին ուսանողներին հետաքրքրող հարցերին պատասխանեց գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը:

Հաջորդ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի  Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ էր:        

Հարց ու պատասխանի ձևաչափով ուսանողները նախարարին ուղղեցին իրենց  ռազմաքաղաքականության և պաշտպանության բնագավառներին, ինչպես նաև զինվորական առօրյային առնչվող տարաբնույթ հարցեր, հանդես եկան ծրագրային առաջարկություններով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձավ ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում ԵՊՀ-ի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերին՝ կարևորելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը. «Ուսանողները, ամեն անգամ լինելով Արցախում, մասնակցելով ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին, վերափոխված են վերադառնում համալսարան և դառնում հայրենիքի զինվոր լինելու գաղափարի կրողը»:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ նախագծերի անցկացումը և վստահեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն աջակցելու է, որ բանակումը շարունակական և ավելի ընդգրկուն դառնա: Նախարարը արժևորեց նաև ժամկետային զինվորական ծառայության փորձ ունեցող և իրենց փայլուն ծառայությամբ աչքի ընկած ուսանողների մասնակցությունը ծրագրին. «Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ն համահայկական ուսանողական ռազմական բանակում նախագիծ է իրականացնում: Ոգևորիչ է, երբ բանակ զորակոչվող համալսարանականը հստակ պատկերացնում է, թե իր առջև ինչ խնդիրներ են դրված»: 

Արցախում համահայկական ուսանողական ռազմական բանակումի մասնակիցները եղան նաև մի շարք սրբավայրերում: Տեսան ամենահին, բայց մինչ օրս կանգուն մնացած կառույցներից մեկը՝ Ամարաս վանական համալիրը: Այնուհետև հնարավորություն ունեցան տեսնելու 2033 տարեկան հայտնի Տնջրի ծառը: Նրանք եղան Մելիք-Եգանյանների ապարանքում: Իսկ ամենասպասված արշավը ուխտագնացությունն էր դեպի Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Սուրբ Կատարո վանք:

Բանակումը եզրափակվեց ավանդույթ դարձած խարույկով, որի շուրջ մինչ լուսաբաց ուսանողները կատարեցին տարբեր ազգագրական երգեր ու պարեցին այս օրերի ընթացքում սովորած պարերը:

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ առավել աչքի ընկած անդամներին շնորհվեց «Բանակումի գերազանցիկ» կրծքանշանը: 

Լաուրա Մարտիրոսյան

Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը