ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը կորցրել է հեռախոսը. այն գտել է տաքսու վարորդն ու վերադարձրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Գերմանիայի դեսպանատունը պատմել է դեսպան Մաթիաս Քիսլերի հետ տեղի ունեցած միջադեպի ու դրա դրական ավարտի մասին:
Ֆեսյբուքյան իր էջում դեսպանատունը հայտնել է, որ դեսպանը կորցրել է իր անձնական բջջային հեռախոսը, սակայն հեռախոսն իր տաքսիում գտել է վարորդ Սուրեն Սողոյանը, ով էլ բերել է այն դեսպանատուն:
«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար եւ սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին», - նշվում է հաղորդագրությունում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



