ՊՆ տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ՌԴ-ում կմասնակցի երկկողմ բանակցությունների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի մի շարք հանդիպումների և հայ-ռուսական երկկողմ բանակցությունների: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 16-19-ը նախարարի տեղակալը Մոսկվայում և Կուբինկայում կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին, ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության և մասնագետների հետ անցկացվելիք ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ քննարկումներին:
Հայաստանի պատվիրակությունը ներկա կլինի նաև «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



