Ուկրաինացի փրկարարները հաստատել են Սեւ ծովում նավաբեկության արդյունքում 14 մարդկանց զոհվելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաստատել է Օդեսայի շրջանի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի մոտ «Իվոլգա» զբոսանավի խորտակման արդյունքում 14 մարդկանց զոհվելու փաստը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Հոկտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ փրկվել է 22 մարդ, 14 մարդ զոհվել է»,- տեղեկացնում է գերատեսչությունը:
Շաբաթ օրը Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի մոտ շրջվել էր «Իվոլգա» զբոսանավը, որում այդ պահին 36 մարդ էր գտնվում: Ուկրաինական իշխանությանները հայտարարում է, որ նախնական վարկածի համաձայն նավաբեկության պատճառն է հանդիսացել զբոսանավի գերբեռնվածությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



