Վիճակագրական տվյալներով ամեն 5-րդ չինացին դավաճանում է կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե տասը տարի առաջ Չինաստանում տարեկան 2 մլն ամուսնալուծություն էր գրանցվում, հիմա արդեն էդ թիվը հասել է 3,8 մլնի: Պատկերացնո՞ւմ եք, ամեն օր՝ ամուսնալուծության 10 000 նոր դեպք օ.Օ
Պատճառներից մեկն էն է, որ չինացի տղամարդիկ էնքան էլ հավատարիմ չեն. վիճակագրական տվյալներով ամեն 5-րդ չինացին դավաճանում է կնոջը:
Էդ ֆոնին Չինաստանում հատուկ գործակալություններ են գործում, որտեղ էլ սփոփանք ու աջակցություն են գտնում դավաճանված կանայք: Սկզբում մտածեցի, որ երեւի էդ կանանց քիլլեր են տրամադրում, տրամաբանակա՞ն է, չէ՞: Լավ, թեկուզ ավելի քաղաքակիրթ, գուցե փաստաբա՞ն: Պարզվում է՝ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը:
Սենց մեխանիզմ է գործում: Դու դիմում ես գործակալներին, ինֆորմացիա ու ֆոտո ես տրամադրում, վերջիններս դետեկտիվ են խաղում, գտնում են ամուսնուդ սիրուհուն, «պատահաբար» ծանոթանում ու ընկերանում հետը: Ու աստիճանաբար համոզում են, որ վատ բան է արածը, գործ չունի, հրաժարվի անօրինական կապից: Ու էս ամեն ինչը կարող է մինչեւ մի քանի ամիս տեւել:
Սիրուհին վերջ է տալիս կապին, ամուսինը վերադառնում է տուն, ամուսնությունը «փրկված» է, բոլորը երջանիկ են:))) Ամեն տարի 5000 ընտանիք «փրկվում» է էդպես:
Ի դեպ, ծառայությունը անմարդկային թանկ է:
Ի՜նչ անհասկանալի է, չէ՞։



