Ժոզե Մոուրինյու. Պատրաստ եմ ՄՅՈւ-ում ևս 15 տարի անցկացնել
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստ է ակումբում անցկացնել ևս 15 տարի:
«Պատրաստ եմ դրան, պատրաստ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացնել ևս 15 տարի: Այո, դա բարդ է ճնշման պատճառով, որը մեր աշխատանքի անբաժան մասն է:
Մարդիկ հաղթանակներ են պահանջում՝ չնայած հաղթել կարող է միայն մեկը: Ամեն տարի դա ավելի է բարդանում: Աշխատանքս ավելի լայն է, քան պարզապես մարզումները: Անընդհատ աշխատանքի մեջ եմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք, որ 54-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016 թվականին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



