Վուդու կրոնի առանձնահատկությունները՝ ամերիկացի լուսանկարչի ֆոտոշարքում
ԼԱՅՖ1in.am-ը գրում է .
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքը ներկայացնող լուսանկարիչ Լես Սթոունը հրապարակել է լուսանկարների շարք, որոնցում ներկայացված են վուդու կրոնի առանձնահատկությունները։ Իր ֆոտոնախագծի վրա 58-ամյա տղամարդն աշխատել է 20 տարի։ Դրա համար նա ավելի քան 100 անգամ այցելել է Հայիթի։
Նա ցանկացել է ապացուցել, որ վուդուն կրոնական բացառիկ երևույթ է, որը աֆրիկյան կախարդության ու եվրոպական կաթոլիկության խառնուրդ է։ Սթոունը հայտարարել է, որ մարդիկ սխալմամբ կարծում են, թե վուդուն չարության կրոն է, սակայն իրականում այն նույնպիսի կրոն է, ինչպիսին և մյուս կրոնները։
Նրա լուսանկարներում պատկերված են տրանսի մեջ ընկած հավատացյալներ, կենդանիներին զոհ մատուցելու տեսարաններ, անպատշաճ պարեր, հոգի կանչելու արարողություններ ու սև մագիայի ծիսակատարություններ։




















