ՔԿՀ-ների բուժհաստատություններ կներգրավվեն փորձառու բժիշկներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի քրեակատարողական հիմնարկների բուժհաստատություններում ապահովվում է ավելի փորձառու բժիշկների ներգրավման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագծին, որը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նախագծի հիմնավորման համաձայն, մասնավորապես, առաջարկվում է չեղարկել ՔԿՀ-ների բուժհաստատություններում աշխատող անձանց տարիքային սահմանափակումը՝ հաշվի է առնելով, որ բժիշկներն ավելի են կատարելագործվում հասակ առնելուն զուգընթաց։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



