Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սուրբ պատարագ մատուցվեց Թուրքիային սահմանակից Աղին համայնքնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Աղին համայնքի «Սուրբ Հակոբ» եկեղեցում հոկտեմբերի 17-ին, Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ, մատուցվեց սուրբ պատարագ:

Համայնքը, որը սահմանակից է Թուրքիային, հիմնադրվել է 1872 թվականին, բայց, քանի որ կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, 1990 թվականից գյուղը մասամբ տեղափոխվել է նոր կառուցված ավան, որի հետևանքով գյուղն այսօր էլ բաժանված է 4 մասի:

Գյուղի բնակիչները գաղթել են արևմտյան Հայաստանից հիմնականում՝ Ղարսից, Մուշից և Աղին գյուղաքաղաքից: 1918 թվականի մայիսին, թուրքերը երկաթուղով շարժվում են դեպի Սարդարապատ, ճանապարհին մտնում Աղին: Գյուղաբնակներից շատերը հասցնում են թաքնվել, մի մասն էլ՝ մտածելով, որ թուրքերից վտանգ չի սպասվում, մնում է գյուղում: Թուրքերը հավաքում ու գյուղի Վանքի-ձոր կոչվող հատվածում կոտորում են գյուղի տղամարդկանց ու երիտասարդներին:

Երբ 1919 թվականին գյուղի բնակիչները վերադառնում են, թաղում են սպանված համագյուղացիների մարմինները: Գյուղաբնակների վկայությամբ՝ այսօր էլ այդ տարածքում պահպանվում են թուրքական պարկուճները՝ հիշեցնելով ողբերգության մասին:

«Սուրբ Հակոբ» եկեղեցին գտնվում է Աղինի հին հատվածում: 1870 ականներին կառուցված եկեղեցին թեև կանգուն է, բայց ունի վերականգնման խնդիր: Եկեղեցին նաև թուրքական հարձակումների խոսուն վկան է. մինչ օրս եկեղեցու վրա պահպանված են թուրքական փամփուշտների հետքերը:

Ի սկզբանե «Սուրբ Հակոբ» բազիլիկ եկեղեցին ունեցել է զանգակատուն, սակայն տարիների ընթացքում այն խոնարհվել է: Խորհրդային տարիներին ծառայել է, որպես պահեստ:

Այսօր եկեղեցին մաքուր ու որոշ չափով տեսքի է բերված, բայց ինչպես «Արմենպրես»-ին հույս հայտնեց Անիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը, ուշ թե շուտ կգնվի մեկը, ով հանձն կառնի եկեղեցին վերականգնելու սուրբ գործը:

«Հատկապես սահմանային գոտում գտնվող գյուղերում անչափ կարևոր է առաքելական եկեղեցու առկայությունը: Տոնական օրերին պատարագներ են մատուցվում, սակայն այդ ամենը քիչ է: Հատկապես արևածագին, երբ տարածվում է սահմանի այն կողմից՝Քինաքից եկող մոլլայի ձայնը, մեծ է ցանկությունը, որ այստեղ էլ հնչեն եկեղեցու զանգերն ու աղոթքն առ Աստված հնչի»,-նշեց Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը:

 Հային՝ հայ պահողն իր հավտքն է ու իր եկեղեցին, սակայն, հայ կարող է կոչվել այն մարդն, ով հոգեպես տկար չէ, այցելում է եկեղեցի և մկրտված է: Երեխաներին մկրտելու ու իրենց հայրենի գյուղի եկեղեցին շենացնելու պատգամ հղեց թեմակալ առաջնորդը:

«Ընտրությունը ձերն է: Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ հայկական գյուղերում երեխաները չեն մկրտվում՝ ծնողների անտարբերության ու անմտության պատճառով: Պետք է հասկանաք, որ եթե քրիստոնյա եք՝ ուրեմն պետք է զավակներին մկրտեք, զավակներին պետք է ամուսնացնեք եկեղեցում, իսկ ննջեցյալը պետք հողին հանձնվի քահանայի աղոթքով: Պետք է վերջապես հասկանալ, որ մկրտությունը քեֆ ու ուրախության հետ կապված չէ: Եթե ձեր երեխաները մկրտված չեն, զավակները եկեղեցով չեն ամուսնանում, այլևս անիմաստ է եկեղեցու վերականգնման մասին խոսելը »,-իր թեմակալ խոսքով Միքայել սրբազանը դիմեց աղինցիներին, իսկ արդյունքն անսպասելի էր՝ պատարագից հետո, եկեղեցում, 16 աղինցի մկրտվեց՝ արժանանանալով քրիստոնյա կոչվելու պատվին՝ անդամագրվելով որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ: 

Արմենուհի Մխոյան

 

Միակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»