Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է
ՍՊՈՐՏՌուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Բաստադի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ ATP մրցաշարի 1/8 եզրափակիչում մոսկվացի հայ մարզիկը 2 ժամ 38 րոպեում առավելության է հասել լատվիացի Էռնեստ Գուլբիսի նկատմամբ՝ 4:6, 7:6 (7:5), 6:3։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Բաստադի մրցաշարում 5-րդ համարը ստացած Կարեն Խաչանովը կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ, որը պարտության է մատնել արգենտինացի Օրասիո Սեբալյոսին՝ 6։4, 6։4։
Խաչանովի եւ Դոլգոպոլովի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին, մրցաշարը կավարտվի հուլիսի 23-ին։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



