Մաքքեյնը խոստացել է շուտով վերադառնալ Կոնգրես
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրիզոնայից հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, թե իր մոտ ախտորոշվել է գլխի քաղցկեղ: «Ես շատ շնորհակալ եմ այդքան առատաձեռն աջակցության համար: Ի դժբախտություն կոնգրեսում իմ մրցակիցների՝ ես շուտով կվերադառնամ. այնպես որ եղեք աչալուրջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրել է Մաքքեյնը:
Հիվանդության մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել է հուլիսի 20-ի գիշերը՝ քաղաքական գործչի բժիկների կողմից:
Գլխի քաղցկեղը հայտնաբերվել է սենատորի աչքի վիրահատության ժամանակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր աջակցությունն է հայտնել Մաքքեյնին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



