«Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին
ՍՊՈՐՏ«Մոնակո»-ի ղեկավարությունը մտադիր է դիմել Ֆրանսիայի ֆուտբոլային լիգա և ՖԻՖԱ՝ Եվրոպայի առաջատար ակումբների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը: Պատճառն առանց «Մոնակո»-ի ղեկավարությանը տեղյակ պահելու հարձակվող Կիլիան Մբապեի ու նրա գործակալի հետ կապերի հաստատումն է:
«Մոնակո»-ն ցավում է, որ Եվրոպայի առաջատար ակումբները բազմիցս կապ են հաստատել Կիլիան Մբապեի և նրա շրջապատի հետ առանց մեր թույլտվության: Որպեսզի վերջ տրվի այդ անընդունելի իրավիճակին՝ «Մոնակո»-ն նախատեսում է դիմել LFP ու ՖԻՖԱ»,- ասված է հայտարարության մեջ:
18-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



