Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը. վարչապետ աշխատանքային այցով եղել է Գյումրիում (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 20-ին, աշխատանքային այց է կատարել Գյումրի:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների եւ զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին եւ ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք եւ մինչեւ 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց եւ մանկական գուլպեղեն, ինչպես նաեւ տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ՀՀ դրամը: Արտադրանքն իրացվում է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Վարչապետը կարեւորել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությունը եւ կառավարության անունից ընկերության զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ այստեղ իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ՝ Շիրակացի փողոցից մինչեւ Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում։ Ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերի վերանորոգման աշխատանքներ: Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:

Վարչապետը նաեւ շրջայց է կատարել Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» եւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքում: Կարեն Կարապետյանը եղել է «Տավրոս» կոշիկի գործարանի ֆիրմային խանութում, եւ, ծանոթանալով ապրանքատեսականուն, ողջունել է տեղական արտադրության զարգացմանը միտված նախաձեռնությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում եւ փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերություններում շրջայցին, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ դիտայցի նպատակն էր ուսումնասիրել նշված տարածքները պետական գերատեսչությունները ավելի ռացիոնալ տեղաբաշխելու եւ ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար:

«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Հայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի «Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանՔաղաքական պայթյունի շեմին․ Փաշինյանի վարքագիծը նոր հարցեր է առաջացնումՎթար․ մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելու Ընդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արարատում, գերեզմանատան մոտ վիճաբանության հետո անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանՏրանսպորտային հեղափոխությո՞ւն Երևանում․ շրջանառվում են խոշոր նախագծերի մանրամասներԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԵրկու դեռահաս կրшկ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զnhեր Աղմկահարույց ձայնագրությունն ու իշխանության քար լռությունը․ ի՞նչ են փորձում թաքցնելԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանԻսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանՀորոսկոպի 3 նշան, ում համար ամառը շոկային կսկսվի Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Պարտության հոտը. «Փաստ»Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Բաքու-Սուփսա նավթատարի շահագործման վերսկսման շուրջ Յամալը վնաuվածքի պատճառով բաց կթողնի 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը Մտնում է Իտալիայի չեմպիոնը. «Ինտերի» հայերեն գրառումն ու տեսանյութը՝ նվիրված Մխիթարյանին Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ) Ահաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանԻսակովի պողոտայում «BMW»-ն բախվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսին․ կան վիրավորներ Նրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»