Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի գործակալն ու հայրն այսօր կհանդիպի ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին վստահեցնում է RMC-ն:
Կողմերը քննարկելու են բրազիլացու անձնական պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ընդգծվում է, որ գործարքը կարող է կնքվել այսօրվա ավարտին մոտ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ն կվճարի 222 մլն եվրո՝ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի կնքած պայմանագրում նշված հրաժարագինը:
Նեյմարը կապտանռնագույնների կազմում խաղում է 2013 թվականից: Թիմի կազմում անցկացրել է 186 խաղ՝ խփել 105 գոլ և կատարել 80 գոլային փոխանցում: Համաձայն ԶՄՆ-երի տեղեկությունների, Նեյմարի՝ «Բարսելոնա»-ից հեռանալու մոտիվացիան Լիոնել Մեսիի ստվերի տակ մնալուն վերջ տալն է:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



