Փրկարարները շարունակում են փնտրել Օդեսայի մոտ խորտակված նավի ուղեւորներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդեսայի մոտ խորտակված «Իվոլգա» նավում ավելի քան 40 մարդ է եղել: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՆԳՆ Օդեսայի մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Աննա Պենչեւան:
«112 Ուկրաինա»-ի հաղորդմամբ, որոնողական գործողությունը դեռեւս չի ավարտվել, փրկարարները եւս 8 մարդու են փնտրում: Նավի հրամանատարը ձերբակալված է: Ձերբակալության պահին նրա մոտ հարբածության արտաքին նախանշաններ չեն եղել, սակայն փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: Նավի պատկանում է հրամանատարի հորը:
«Իվոլգա»-ի խորտակման հետեւանքով 14 մարդ է զոհվել: Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր դառնալ նավի գերբեռնվածությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



