Սուսերամարտիկներ Պողոսովան և Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը
ՍՊՈՐՏԳերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթանում է սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խոցացուսեր զենքաձեւի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակով անցել է խմբային փուլը: 128-ի պայքարում նա առավելության է հասել պարագվայցի Մոնսերատ Վիվերոսի նկատմամբ, սակայն լավագույն 64-ի համար մենամարտում Էմման պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին եւ զբաղեցրել 96-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Տղամարդկանց խոցասուսեր զենքաձեւում Հայաստանը ներկայացրել է Արմեն Արազյանը: Նա նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով: Արազյանը 256-ի պայքարում հաղթել է Մալթայի ներկայացուցիչ Անդրե Զահրային, իսկ 128-ի պայքարում պարտվել` արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



