Պենտագոնը Պակիստանին ռազմական փոխհատուցումներ չի վճարելու 2016 ֆինանսական տարվա համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը Պակիստանին ռազմական փոխհատուցումներ չի վճարելու 2016 ֆինանսական տարվա համար։ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը Կոնգրեսին հայտնել է, որ Իսլամաբադը չի ձեռնարկել բավականաչափ միջոցառումներ Հակկանի ցանցի դեմ, հայտնում է Reuters-ը։
«Այս պահին միջոցներ չեն կարող փոխանցվել Պակիստանի կառավարությանը, քանի որ նախարարը չի կարող հաստատել, որ Պակիստանը բավականաչափ միջոցառումներ է ձեռնարկել Հակկանի ցանցի դեմ՝ ազգային պաշտպանության մասին օրենքի պահանջներին համաձայն»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ադամ Սթամփը։
Հակկանի ցանցը Աֆղանստանում գործող ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Թաիլբանի հետ միասին ու պարտիզանական պայքար է մղում կառավարության ու ՆԱՏՕ-ի ուժերի դեմ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



