Շիրակի դաշնակցական մարզպետի նորամուծությունը. դիմավորում են Մհեր Մկրտչյանը և Գալյա Նովենցը. «Առավոտ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Առավոտ» թերթը գրում է.
«Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։ Մարզպետարանի շենք մտելուն պես քաղաքացիներին դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը։ Մարզպետարանցիների բնութագրելով` իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»։
Արթուր Խաչատրյանն Aravot.am-ի զրույցում ասաց․ «Կարծում եմ, որ ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն։ Լուսանկարները պարբերաբար կփոխենք ու կշատացնենք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
4
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



