Զիմբաբվեում թույլատրել են ուսման դիմաց վճարել այծերով ու ոչխարներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶիմբաբվեի դպրոցներին թույլատրել են որպես ուսումնառության վճար ընդունել ընտանի կենդանիներ: Այս միջոցառումը պետք Է օգնի չքավոր ընտանիքներին: Այդ մասին հայտարարել Է երկրի կրթության նախարար Լազարուս Դոքորան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Նրա խոսքով՝ ուսումնառության վճարի հարցում հարկավոր Է ճկունություն դրսեւորել. բացի այծերից ու ոչխարներից, դպրոցները որպես վճար կարող են ընդունել նաեւ աշակերտների ծնողների կողմից կատարվող ծառայություններն ու աշխատանքները:
Ծառայությունների տեսքով վճարն ավելի լայն տարածում կգտնի քաղաքային դպրոցներում այն դեպքում, երբ ընտանի կենդանիներով կվճարեն հիմնականում գյուղական շրջանների բնակիչները, նշում Է գործակալությունը: Ավելի վաղ Զիմբաբվեի բնակիչներին թույլատրել են ընտանի կենդանիներով վճարումներ կատարել բանկային վարկերի դիմաց:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



