Երուսաղեմում բախումների հետևանքով 18-ամյա երիտասարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրուսաղեմում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում են բախումները արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բախումների պատճառ է դարձել Տաճարի լեռան տարածքում Իսրայելի ոստիկանության սահմանած նոր անվտանգության կանոնները:
Մետաղորսիչների տեղադրումից զայրացած արաբ երիտասարդները նախաձեռնել են անցած երեք օրերի ամենազանգվածային բախումները: Տաճարի լեռը կարևորագույն սրբավայր է ինչպես հրեաների, այնպես էլ մուսուլմանների համար: Այդ տարածքում են գտնվում հին հրեական տաճարի ավերակները և Ալ Ակսա ու Կուբաթ աս-Սահրա մզկիթները:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօրվա բախումների հետևանքով մահացել է 18-ամյա Մուհամեդ Լաֆին, ով մահացել է հրազենային վնասվածքից:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



