Թուրքիան Գերմանիայում ահաբեկում է տեղի թուրքերին. Գերմանիայի հակահետախուզություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական հակահետախուզությունը տեղեկություն ունի Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս–Գեորգ Մաասենը:
«Մենք տեղեկություններ ունենք այստեղ՝ Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին»,– ասել է Մաասենը:
Նրա խոսքերով՝ փորձ է արվում «վախեցնել թուրքական ծագմամբ բնակչությանը», որը չի աջակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը վերանայում է Թուրքիայից սպառազինության մատակարարումների նախագծերի վերաբերյալ բոլոր դիմումները՝ երկրների միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ հնարավորություն չի տեսնում Եվրոպական Միության հետ մաքսային միության վերաբերյալ բանակցությունները Թուրքիայի հետ շարունակելու համար: Բացի այդ, երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև վարկային և ներդրումային ծրագրերը:
Նա նաև նախազգուշացրել է Թուրքիա այցելությունների դեպքում գերմանացիների համար առկա վտանգների մասին:
Երեքշաբթի Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել Amnesty International կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերի և ևս հինգ իրավապաշտպանի կալանավորման մասին, որոնց թվում եղել է Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդները:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



