Թումո կենտրոնը համագործակցում է Standart տրիենալեի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹումո կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ անալոգային արվեստների և արհեստների զարգացմամբ զբաղվող «Թումո ստուդիաները» համագործակցում է Արվեստ Հայաստան հիմնադրամի հետ՝ Standart ժամանակակից արվեստի տրիենալեի դասընթացների ծրագրի շրջանակներում։ Տրիենալեի ընթացքում կազմակերպվող ցուցադրությունների հետ մեկտեղ Երևանում, Գյումրիում և Կապանում կանցկացվեն դասընթացներ զանազան արվեստագետների կողմից։
Հանդիսանալով Standart-ի դասընթացների ծրագրի իրականացման կազմակերպիչներից մեկը՝ «Թումո ստուդիաները» Երևանի Պուշկինի 38 հասցեում գտնվող իր դիզայնի, արվեստի և արհեստի կենտրոնում կհյուրընկալի մի շարք վարպետության դասեր, օրինակ՝ ֆրանսիացի արվեստագետ Տիբո դը Ջալլուլիի դասընթացը «Մասշտաբավորման էֆեկտ. քննարկում քաղաքական ձևերի կառուցման հանդեպ մեր վերաբերմունքի մասին» թեմայով, հանրահայտ հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի վարպետության դասը «Քանդակ և քաղաքային տարածություն» թեմայով, և այլն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Դասընթացների ծրագիրը և գրանցվելու հայտադիմումները հասանելի են այստեղ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



