Ռուսաստանը Սիրիայում հրադադարի վեց խախտում է արձանագրել, Թուրքիան՝ հինգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում հրադադարի հարցերով հանձնաժողովի ռուս ներկայացուցիչները մեկ օրում Սիրիայում գրանցել են հրադադարի ռեժիմի վեց խախտում, իսկ թուրք ներկայացուցիչները՝ հինգ, հայտնում էՌԴ ՊՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուս- թուրքական համատեղ ներկայացուցչության ռուսական մասը մեկ օրում արձանագրել է հրաձգության վեց դեպք, այդ թվում Հալեպ նահանգում՝ 1, Լաթակիայում՝ 1, Դամասկոսում՝ 4։ Իսկ Թուրքական մասը գրանցել է հինգ խախտում Դամասկոս նահանգում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ճշգրտում են, որ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման հարցերով կենտրոնը օրվա ընթացքում հումանիտար ակցիաներ չի իրականացրել։
Մեկ օրում կնքվել է վեց համաձայնագիր՝ հրադադարի ռեժիմին Հոմս նահանգի բնակավայրերի միացման մասին։ Այսպիսով, հրադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է 2043-ի։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



