Օրվա բաղադրատոմսը. Կարամելային կոնֆետ
ԼԱՅՖԲաղադրիչներ
- կարագ – 140գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 120մլ
- շաքարավազ – 200գր
- շոկոլադ սև – 450գր
- մեղր – 60մլ
- ջուր – 3ճ/գդ
- աղ ծովի – 1/2թ/գդ
- ձիթայուղ
Պատրաստման եղանակ
- Պատում ենք պերգամենտային թղթով ձևամանը և վրան քսում ձիթայուղ:
Առանձին ամանի մեջ լցնում ենք սերուցքն ու կարագը և դնում միկրոալիքային վառարան կամ թույլ կրակի վրա մինչև կարագի հալվելը սերուցքի մեջ:
- Կաթսայի մեջ խառնում ենք ջուրն ու մեղրը, ավելացնում ենք շաքարավազը, դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, պահում ենք 1 րոպե մինչև շաքարավազի հալվելը, ապա թուլացնում ենք կրակը և եփում 5-10 րոպե մինչև 160 աստիճան:

- Ապա եռացող քաղցր ջրի մեջ լցնում ենք հալեցված սերուցքային զանագվածը, եփում 5-10 րոպե մինչև 118 աստիճան: Երբ կարամելը հասնում է անհրաժեշտ ջերմաստիճանի լցնում ենք այն ձևամանի մեջ և թողնում, որ սառչի 3,5 ժամ:

- Կտրատում ենք 375գր շոկոլադը, վրան լցնում 30գր կարագը և դնում միկրոալիքային վառարան 30-45 վայրկյան, ապա ավելացնում ենք մնացած շոկոլադը և խառնում մինչև շոկոլադի ամբողջական հալվելը:
Կտրատում ենք պատրաստի կարամելը և ընկղմում հալեցրած շոկոլադի մեջ պատառաքաղի օգնությամբ: Պատրաստի կոնֆետները դնում ենք պերգամենտային թղթի վրա և վրան շաղ տալիս ծովի աղը:
- Երբ կոնֆետները պատրաստ են կարելի է համտեսել:

Կարամելային կոնֆետները կարելի է մատուցել անմիջապես կամ թողնել սառնարանում, որպեսզի կարամելը պնդանա, ապա մատուցել:
Աղբյուրը` Blog.1in.am
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



